Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արջը գողացել է որսորդների սնունդը

Արջը գողացել է որսորդների սնունդը
12.05.2019 | 12:47

Պետրոպավլովսկ-Կամչատսկի-Միլկովո մայրուղում արջը «գողություն» է կատարել որսորդներին պատկանող ավտոմեքենայից:


«Камчатка-Информ» գործակալությունը տեսանյութ է հրապարկել, որտեղ նշվում է, որ արջն ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել է որսորդի մթերքն ու փախել անտառ:
Նշվում է, որ ավելի վաղ որսորդներն անմիջապես բեռնախցիկի մոտ կերակրել են արջին, և նա կենդանական բնազդով ու հոտառությամբ կարողացել է գտնել որսորդների պահած պահուստային սնունդը:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ